- Բամբակյա, վուշե կամ մետաքսե հագուստներ կրելու դեպքում չի խախտվի օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը և քրտինքը մարմնից կգոլորշանա։ Սինթետիկ նյութերը խանգարում են գոլորշացմանը, օրգանիզմի ջերմաստիճանը բարձրանում է և քրտնարտադրությունն ավելի է շատանում։
- Միատարր և սպիտակ հագուստի վրա թաց հետքերը հատկապես նկատելի են, և դրանք թաքցնելու համար պետք է հագնել մուգ և պայծառ գույների վերնաշապիկ և շապիկ։ Դրանք ավելի քիչ նկատելի կլինեն, եթե նկարով հագուստ հագնեք։
- Եթե գրասենյակում եք աշխատում, վերնաշապիկի տակից պետք է շապիկ հագնել։ Դրանք կլանում են քրտինքը, իսկ վերնաշապիկը մնում է մաքուր։ Եթե ձեզ մոտ առկա է ուժեղ քրտնարտադրություն, պահեստային շապիկներ պահեք և օրվա ընթացքում փոխվեք։
Նյութի աղբյուր՝ http://newmag.am/2017/sweat/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



